|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի նախկին անդամ, Կալիֆորնիայի Սենատի անդամի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից Էնթընի Պորտանտինոյին։
Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և նրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև արտաքին աշխարհի հետ ԼՂՀ կապերի ու հարաբերությունների ընդլայնմանը։ Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունման կապակցությամբ և կարևորել Արցախի և Կալիֆորնիայի քաղաքների միջև առկա բարեկամական կապերի ամրապնդումն ու զարգացումը։
Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում գործնական շփումների հաստատման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։