Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից։
Նա հայտնեց, որ իրենք կրկին նախկին նախարարին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։
Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ գրավ էր դրվել Տոնոյանի բնակարանը։
Պաշտպանը նշեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։