կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 23:43
Քաղաքական

Վ. Մանուկյանի օրոք սկսվեց Արցախի փայլուն հաղթանակների շրջանը. կարծիք

Վ. Մանուկյանի օրոք սկսվեց Արցախի փայլուն հաղթանակների շրջանը. կարծիք
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Պետություն, ներքին քաղաքականություն և մարդու իրավունքներ» հանձնախմբի համանախագահ Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Ով չգիտի, թող իմանա` Վ. Մանուկյանը 1992թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը.
 
1. Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական լայնածավալ հարձակումը: Վճռական հակագրոհով հայկական ուժերը թշնամուն հետ շպրտեցին ելման դիրքերից և ազատագրեցին 2 տարի առաջ Ադրբեջանի կողմից զավթված զգալի տարածքներ:
 
2. Երկօրյա արյունահեղ մարտերի ընթացքում, չնայած երկուստեք ծանր կորուստներին, լիովին ձախողվեց հյուսիսից հասցված զանգվածային հարվածի օգնությամբ Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:
 
3.Արցախի ինքնապաշտպանական ուժերը Մարտակերտի ռազմաճակատում սկսեցին վեցօրյա (նոյեմբերի 10-15-ը) հարձակողական օպերացիան, որի ընթացքում ազատագրվեցին թշնամու հունիս-հուլիսյան մեծ հարձակման ընթացքում գրավված Վաղուհաս, Հարությունագոմեր, Կճողուտ և Չլդրան գյուղերը:
 
4.Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:
 
5.ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից սկսվեց և մինչև ապրիլի 3-ը շարունակվեց Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրման օպերացիան, որի շնորհիվ վերացվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև խրված սեպը (շուրջ 2000 քառակուսի կիլոմետր), ոչնչացումից փրկվեցին հարյուրավոր հնագույն պատմաճարտարապետական կառույցներ, այդ թվում` 4-13-րդ դարերում ստեղծված Դադիվանքը:
 
6. Իրականացվում է Կապանի օպերացիան, որի մասին Վազգեն Մանուկյանը տեղյակ չի պահել այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ վերջինս դեմ էր նման գործողություններին՝ համարելով միջազգային հանրության կողմից ոչ ընդունելի: Կապանի օպերացիան կանխորոշում է պատերազմի ելքը»: