|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ վերջին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներով չընդգրկված տարածքներում։
Ագրեսոր պետության արտգործնախարարության մամուլի խոսնակը նշում է, որ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս Ադրբեջանի տարածքում մոտ 400 հազար ականի տեղակայում, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։
«Ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն միջոցառումների ուղղությամբ»,- ընդգծել է նա՝ նշելով, որ Բաքուն ակնկալում է, որ «Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և տուժած շրջանների վերակառուցումը»։