|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի մասնակցությամբ հնարավոր պատերազմի մասին լուրերն ուղղված են տարածաշրջանում լարվածության սրացմանը, սակայն Թեհրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր և միջոցներ է տեղափոխում Մերձավոր Արևելք: Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը պարզաբանել էր, որ այդ միջոցառումներն ուղղված են կայունության ամրապնդմանը, ագրեսիայի կանխմանը և առևտրի ազատ հոսքի ապահովմանը։
«Հիմնականում դրանք տեղեկատվական դաշտում տարածվող խոսակցություններ են: Նպատակն է արհեստականորեն սրել տարածաշրջանի իրավիճակը: Այդ խոսույթներն ու դրանցով ձևավորվող հոգեբանական մթնոլորտը մեզ վրա չեն ազդում: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ դիվանագիտության պատուհանը բաց է մնում, մենք պատրաստ ենք ցանկացած արկածախնդրության», - ասաց դիվանագետը:
Նրա խոսքով՝ նման արտահոսքերը միտումնավոր են ստեղծվում և ծառայում են կոնկրետ նպատակների։