|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում տասնամյակներ շարունակ Հայ Եկեղեցու թեմերի հետ գործակցությամբ իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի համար։
Հայր Մայքլ Թոմսենը, իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը մշտական քաջալերանքի և օրհնության համար, ներկայացրեց կազմակերպության գործունեության արդյունքում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև առկա մարտահրավերները։