|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
«Հրապարակ»-ը գրում է․ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում արդեն 3 տարուց ավելի է՝ հետաձգվում էր, ի վերջո, կվերսկսվի: ՍԴ-ում այսօր այդ վարույթով նիստ է նշանակված, զեկուցողը Վահե Գրիգորյանն է, որն ընտրվել է ՄԻԵԴ դատավոր եւ մոտ ապագայում պետք է դադարեցնի ՍԴ անդամի լիազորությունները։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին եւ ուժի մեջ է մտել մայիսի 23-ին։ Օրենքը մեծ աղմուկ էր բարձրացրել, մասնագետները վիճարկում են դրա սահմանադրականությունը։
Այս հիմքով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, դեռեւս 2022-ին, դիմել են ՍԴ՝ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար, սակայն ՍԴ-ն հիմնազուրկ պատճառաբանություններով պարբերաբար հետաձգել է քննությունը` դիմելով մե՛կ Վենետիկի հանձնաժողովին, մե՛կ` դատախազություն, որտեղից վաղուց ստացել է իր հարցերի պատասխանները։ Իսկ այս ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում, բողոքարկվում կամ բավարարվում: Եվ այժմ ոչ միայն նախկինները, այլեւ հենց իրենք՝ իշխանականներն են սրտատրոփ սպասում ՍԴ որոշմանը, քանի որ մի քանի տարում արդեն մեծ ունեցվածք են դիզել եւ այս օրենքի լիակատար «շահառուներից» են։