|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է ցամաքային գործողություն սկսելու մասին Էշ–Շուջաիյա շրջանում, որը գտնվում է Գազա քաղաքի արևելքում՝ համանուն հատվածի հյուսիսային մասում։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են ցամաքային գործողություններ իրականացնել Գազայի հյուսիսում գտնվող Շուջաիյա շրջանում՝ անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով», – ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի երկարաձգման և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրից հրաժարվելու պատճառով։