|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Shamshyan.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 13-ին ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «տոյոտա լանդ կռուիզեռ պրադո» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխայի հետ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակետ էր հայտնել, որ պետք է վարորդները ատեստավորվեն: «Լավ կլինի, որպեսզի այդ ամենը սկսվի նախարարներին սպասարկող ավտոմեքենաների վարորդներից, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, որ հենց կառավարական ավտոմեքենաներն են, որ կոպիտ կերպով խախտել են երթևեկության կանոնները»,- գրել է կայքը: