|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ես ժամանակ չունեմ հետևելու հասարակության կարծիքին, ֆեյսբուքյան գրառումներին, քանի որ ամբողջ ժամանակս տրամադրված է այն խնդիրների լուծմանը, որ իմ առջև դրված է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է իշխանության մաս կազմող նախարարը կարողանում ապրել և աշխատել «հող ծախող», «դավաճան» պիտակավորումների միջավայրում։
Նա նորից բարձրացրեց պարգևավճարների հարցը և ասաց, որ իրենց նախարարության աշխտակիցները ստանում են բավականին ցածր վարձատրություն։
«Պարգևավճարները այս պարագայում պետք է դիտարկենք ոչ թե պարգևավճար, այլ վարձատրության որակի հատված: Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն որոշակի աշխատակիցների լրացուցիչ վարձատրության: Ինչ վերաբերում է անձամբ ինձ և նախարարության ղեկավար անձնակազմին, ապա իմ նշանակունմից հետո ոչ ես, ոչ ղեկավար անձնակազմը պարգևավճար չեն ստացել եւ առաջիկայում չեն ստանալու»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․