Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը 2 դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը վարույթ է ընդունել։ ԲԴԽ-ում հոկտեմբերի 31-ին կքննվեն Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի եւ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի դեմ հարուցված կարգապահական վարույթները։
ԲԴԽ-ից չհայտնեցին, թե որն է վարույթի հիմքը: Նշենք, որ սովորաբար արդարադատության նախարարության համար վարույթ հարուցելու հիմք են դառնում որոշումները դատավարության կողմերին տրամադրելու ուշացումները, ՄԻԵԴ վճիռները, որտեղ Հայաստանը պարտվել է տվյալ դատավորների վճիռների պատճառով, կամ էլ դատավորների հարցազրույցները, որտեղ թեթեւ քննադատական խոսք կա ԲԴԽ-ի որոշումների վերաբերյալ։
Իսկ իրականում` թիրախում հայտնվում են անհնազանդ դատավորները, որոնք իշխանությունների հրահանգները չեն կատարում: Արմինե Սաֆարյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին, մինչ այդ աշխատել է Դատական դեպարտամենտում, իսկ Արտաշես Հովհաննիսյանը դատավոր է աշխատում 2008 թվականից։ Երկուսն էլ դրական վարկանիշ ունեցող դատավորներ են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում