|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Իրանցի պատգամավոր Ահմեդ Բիգեշը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով չճանաչել Նախիջևանի ու Ադրբեջանի միջանցքը: Բացի այդ՝ նա կոչ է արել Թեհրանին՝ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում Թուրքիայի հզորացման դեմ: Այս մասին հայտնում է Vestnik Kavkaza-ն:
«Մենք չենք ճանաչում միջանցք, որը կծառայի Թուրքիային»,- ասել է պատգամավորը:
Բիգեշը Իրանի խորհրդարանին նաև կոչ է արել դեմ լինել Թուրքիայի միջամտությանը տարածաշրջանի գործերին և պաշտոնապես հայտարարել, որ Իրանը չի ճանաչում տարածաշրջանում սահմանների աշխարհագրական փոփոխությունը և համապատասխան միջանցքը: