|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Մալաթիայի Փյութուրգե (Շիրո) գավառում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը ունեցել է 6 կմ խորություն։ Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները, որպես երկրաշարժի օջախ, նշում են Բաթալգազի գավառի Ուլուքյոյ թաղամասը։
Երկրաշարժը զգացվել է նաև քաղաքի կենտրոնական հատվածներում և հարակից մյուս գավառներում։ Ըստ Թուրքիայի արտակարգ իրադրության և տարերային աղետների գործակալության (AFAD) նախնական տեղեկությունների՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
«Ընկերնե՛ր, Մալաթիա-Ուլուքյոյ շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները տարածվել են այս գծերով՝ Էլյազիգից դեպի Սիվրիջե-Փյութուրգե, ապա հասել են մինչև Չելիքհան-Էրքենեկ։ Այստեղի տեղաբաշխումները պետք է շատ զգուշությամբ կատարվեն»,- գրել է երկրաբան Նաջի Գյորուրը։