|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Ինդոնեզիայի Պապուա նահանգում 5․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով կա չորս զոհ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ նահանգի մայրաքաղաք Ջայապուրայի՝ տարերային աղետների հետևանքների չեզոքացման գործակալությանը հղումով։
«Մեր տվյալներով՝ հաստատվել է չորս մարդու մահվան լուրը։ Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում»,- տարերային աղետների հետևանքների չեզոքացման գործակալության ղեկավար Ասեպ Խալիդը։
Նա հավելել է, որ երկրաշարժի հետևանքները զգացվել են Ջայապուրա քաղաքում, որտեղ վնասվել են բնակելի տներ և կառավարական շենքեր։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 13։28-ին (երևանյան ժամանակով՝ 09։28-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Ջայապուրա քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք։ Օջախը 10 կմ խորության վրա էր։