կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-27 16:34
Տարածաշրջան

Թուրքիան մերժում է Եվրախորհրդարանի՝ իր դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևը

Թուրքիան մերժում է Եվրախորհրդարանի՝ իր դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևը

Անկարան համարում է, որ Եվրախորհրդարանի բանաձևը Թուրքիայի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության վերաբերյալ կանխակալ է և կտրված իրականությունից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը:

Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի հարցում դիրքորոշման պատճառով:

«Մենք ամբողջությամբ մերժում ենք Եվրախորհրդարանի բանաձևը մեր երկրի և ՀԿԹՀ-ի վերաբերյալ ... Այս որոշումը, անկասկած, ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի թելադրանքով, ցույց է տալիս, թե որքանով է կողմնակալ և իրականությունից կտրված Եվրախորհրդարանը Կիպրոսի հարցով»,- ասել է Աքսոյը:

Ըստ նրա՝ նման դիրքորոշումը չի ծառայում ԵՄ շահերին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունների բարելավմանը եւ Կիպրոսի խնդրի կարգավորմանը:

«Մենք Եվրախորհրդարանին և ԵՄ-ին հրավիրում ենք ընդունելու Կիպրոսի իրողությունները և այնտեղ թուրքական համայնքի ներկայությունը, ինչպես նաև կատարելու ԵՄ պարտավորությունները կիպրոսցի թուրքերի հանդեպ»,– հավելել է Աքսոյը։

Կիպրոսը բաժանված է 1974 թվականից ի վեր՝ թուրքական զինված ներխուժումից հետո: Օկուպացված է կղզու տարածքի 37%-ը, որտեղ 1983-ին հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Աշխարհում միայն Թուրքիան է ճանաչել այն: