կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 17:38
Տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռուսական «Leer-3» համալիրները

Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռուսական «Leer-3» համալիրները

Ռուսաստանը ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբը հատուկ բժշկական ջոկատով, որը ժամանել է Արևելյան ռազմական օկրուգից: Նաև՝ հակամարտության գոտում հայտնվել են ռադիոէլեկտրոնային պատերազմի վերջին համալիրները՝ «Leer-3»-ները. «Իզվեստիա»-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո և վիդեո հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այս անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն մարդասիրական գործողությունների ընթացքում՝ տեղի բնակչությանը զանգվածաբար ահազանգելու համար: Leer-3-ը հաջողությամբ կատարել է նմանատիպ առաջադրանքներ Սիրիայում:

2015 թ.-ին շահագործման հանձնված համալիրի նախնական խնդիրը GSM բջջային ազդանշանների լռեցումն էր: Երկու տարի անց դրա հնարավորություններն ընդլայնվեցին՝ ճնշելով ժամանակակից 3G և 4G ցանցերը, ինչպես նաև ընդլայնվեց հեռահարությունը:

«Leer-3»-ն ունակ է ժամեր շարունակ գտնվել տարածքում՝ բջջային աշտարակի իմիտացիա ստեղծելով: Միևնույն ժամանակ, այն գործում է նույնիսկ այն տարածքներում, որտեղ ընդհանրապես չկա կապ կամ շատ թույլ է:

Օտարերկրյա և խաղաղապահ գործողությունների համար կարևոր է նաև բջջային ազդանշանը ճնշելու գործառույթը: Հաշվի առնելով այն փաստը, որ այժմ շատ տարածված է ականների պայթեցումը՝ դրանց կցված հեռախոսին զանգահարելով, անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել նաև փախստականներով և բեռներով ավտոշարասյունները պաշտպանելու համար: