Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցում տեսանյութեր են տարածվում, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները պղծում հայկական գերեզմանատունը։ Կադրերից պարզ է դառնում, թե ինչու էին արցախահայերից շատերն իրենց նախնիների մասունքներն ու հուշարձանները տեղափոխում հանձնված տարածքներից։
Սոցցանցերի հայտնի օգտատերերն անմիջապես արձագանքել են այս վայրագություններին։
«Շոկային Ասիան կամ Ադրբեջանի մշակութային ինքնավարությունը։ Կենդանիներ։ МГИМО-ի շրջանավարտ (նկատի ունի Ալիևին՝ խմբ.), այդ, ո՞ր ծակն ես մտել։ Ինչո՞ւ ես լռում։ Մշակութային ինքնավարություն տվող»,– գրում է ռուսաստանցի հայտնի լրագրող, հրապարակախոս Արամ Գաբրելյանովը։
Ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, որն արցախյան վերջին պատերազմում գտնվում էր Արցախում և ականատես է եղել ադրբեջանա–թուրքական ահաբեկչական գործողություններին, գրում է, որ ադրբեջանցի զինվորները հաղթում են հայկական գերեզմանաքարերին. «Մահացածների հետ պատերազմելն ավելի հեշտ է, մեծ քաջություն պետք չէ։ Հետաքրքիր է, նրանք այս կադրերով հպարտանալո՞ւ են իրենց հարազատների մոտ»։
«Մահացածները չեն պատասխանի: Իսկ ողջերը՝ դա այլ հարց է: Ինչպե՞ս խոսել համատեղ կյանքի մասին, ես չեմ հասկանում... Դիտորդների կողմից նման դրվագների հսկում կատարվելո՞ւ է», – գրում է սիրիացի լրագրող Աբաս Ջուման։