կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-25 11:26
Քաղաքական

Ես ու իմ ընկերները հող չենք հանձնել, հաձնել են Նիկոլն ու իրեն հիմա պաշտպանողները. Ա. Գևորգյան

Ես ու իմ ընկերները հող չենք հանձնել, հաձնել են Նիկոլն ու իրեն հիմա պաշտպանողները. Ա. Գևորգյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ, ՀՅԴ կամավորական վաշտի ազատամարտիկ Արգիշտի Գևորգյանը գրում է.

Ձեզնից շատերը հիմա երևի հանգիստ քնած են, առանց գիտակցելու, թէ ինչ եղավ այսօր։

Այսօր առանց փամփուշտ կրակելու հայրենիք հանձնվեց։ Ես, որ պատերազմի առաջին օրվանից մինչև երեկ իմ ընկերների հետ Արցախի առաջնագծում էի, որ կորցրեցի բազում ընկերներ, ապրում եմ իմ կյանքի ամենավատ րոպեները. ամոթի, թշվառության, անտերության, որբության րոպեներ։

Ես ու իմ ընկերները հող չենք հանձնել, հաձնել են նիկոլն ու իրեն հիմա պաշտպանողները, հա հենց էդպես է. բոլոր նրանք, ովքեր հիմա պաշտպանում են նիկոլին, դավաճան են, դավաճանել են մեզ, դավաճանել են մեր հայրենիքին։ Սրանից հետո կամ նիկոլի հետ դավաճան եք, կամ նիկոլի դեմ եք։