|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ:
Փոփոխության համաձայն՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով՝ ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց պահուստային ֆոնդի վարչական մաս: Նախատեսված գումարն ուղղվելու է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքներ իրականացնելուն:
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր․
«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։
Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։
Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։