|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանում նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 124839 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 483652 վերջին մեկ օրում` 3203 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 29581 պացիենտ. մեկ օրում նվազել է 923-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 92829 անձ, վերջին մեկ օրում` 2075 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1931 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 498 է: