Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը գրում է.
«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները:
Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:
Կհանդիպենք…»:
Նշենք, որ ավելի վաղ Սահակ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրել էր. «Պատերզմից հետո ախպերներով առաջին անգամ հանդիպեցինք»: Այս գրառումը մեծ ամղուկ բարձրացրեց, ինչին էլ հաջորդեց Ասատրյանի հրաժարականը: