|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատար, գնդապետ Դալլաքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այս մասին գրել էր «Armlur»-ը:
Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: «Հաստատում եմ, գնդապետ Դալլաքյանն այլևս չի զբաղեցնում նշված զորամասի հրամանատարի պաշտոնը»:
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի էր ունեցած վրաերթ, ինչի հետևանքով ՊՆ մեկ զինծառայող մահացել էր ևս 6-ը` ստացել վնասվածքներ:
Թե ինչու՞ էին զինվորները երեկոյան ժամին գտնվել զորամասի տարածքից դուրս մինչ այս պահը պատասխանատու գերատեսչությունն ու քննություն իրականացնող մարմինը չեն հայտնու, նշելով` նախաքննական գաղտնիք է:
Ավելի վաղ 24News-ը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել էր` 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Սիմոն Նազարյանը կատարվածից հետո ազատվելու՞ է պաշտոնից, ասաց, որ ոչ:
Նշենք, որ դեպքի առնչությամբ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։