|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այնքան կարեւոր չէ, թե ինչ են խոսել վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն ու ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարները, որքան այդ հանդիպումների արարողակարգային պահը. արդյո՞ք հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներ եղել են, թե՞ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Եթե այդ անձի հետ, հանգամանքների բերումով, ստիպված եք խոսք փոխանակել, դա մի բան է, սակայն նրա ձեռքը չսեղմելու հարցում պետք է ազգային համաձայնություն կայանա։ Դա խոսակցության բովանդակությունից ավելի կարեւոր է։
Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը։ Սա հենց այդ դեպքն է ու Սիսիանի եկեղեցու սպասավորը դա փայլուն կերպով ցուցադրել է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարների հանդիպումը։