Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտցիասը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ Deutsche Welle-ի թուրքական ծառայության` այս հայտարարությունը հաջորդել է 2 կողմերից միմյանց հասցեին արված կոշտ հայտարարություններին: Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կոմմենոսը, հայտնելով Էգեյան ծովում թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից երկրի սահմանը խախտելու մասին, հայտարարել էր. «Մենք խաղաղություն ենք ուզում ու չենք ցանկանում Էգեյան ծովում որևէ խնդիր ունենալ Թուրքիայի հետ, սակայն ցանկացած ինքնաթիռի (սահմանախախտ-խմբ.) ճանապարհը կտրվելու է»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ պատասխան հայտարարության մեջ Հունաստանին մեղադրել էր սադրանքներով 2 երկրների հարաբերությունները լարելու մեջ` Կամմենոսին կոչ անելով «խելքը գլուխը հավաքել»: Չավուշօղլուն ավելացրել էր նաև, որ իրենք հասունություն են դրսևորում առճակատումից խուսափելու համար, և հունական կողմին նույն կերպ վարվելու կոչ էր արել:
Նշենք, որ թուրք-հունական հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ հունական դատարանը մերժեց թուրքական կողմին հանձնել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մասնակից 8 թուրք զինվորականներին, որոնք փախել էին Հունաստան: Հունական դատարանը, որպես մերժման հիմնավորում, նշել էր, որ այս պահին քիչ է հավանականությունը, թե զինվորականները արդար կդատվեն Թուրքիայում: