Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Նախարար Այվազյանը շնորհավորել է Ֆան Յունին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու եւ երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Յունը նախարար Այվազյանին է փոխանցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները եւ բարեմաղթանքները նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առեւտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի եւ դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարեւորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:
Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնել է, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: