կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 20:54
Հասարակություն

Արա Այվազյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին

Արա Այվազյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր՝ ապրիլի 27–ին,  ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Արա Այվազյանը բարձր է գնահատել Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը եւ հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար իրավունքների եւ համամարդկային արժեքների նկատմամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի հստակ դիրքորոշման արտահայտում է։

Երկուստեք կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջեւ փոխգործակցության սկզբնավորումը, որը կնպաստի նաեւ տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցության խթանմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են  նաեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Ընդգծվել է մարդու իրավունքների խախտման հարցում միջազգային հանրության միանշանակ եւ միասնական դիրքորոշման կարեւորությունը՝ որպես ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման արդյունավետ գործիք:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձր է գնահատել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը։