|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կնքված հայտարարությունից առաջ՝ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման ընթացքում և համատեղ հայտարարությունից հետո, պահպանվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նյութական և մշակութային արժեքները չտարհանելու և այդպիսով պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի քննչական կոմիտեն, քրեական գործի շրջանակներում իրականացվում են դատավարական և քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է: