| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի արտգործնախարարությունը «մեծ սխալ» է որակել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հայտարարությունը ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման մասին:
Դեսպանը, մեկնաբանելով աղետը, կատարվածը ողբերգական պատահար է համարել և նշել է, թե պատերազմում ամեն ինչ կարող է պատահել: «Պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է պատահել»,- ասել էր դեսպանը:
«Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանը դավաներ «Պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքը, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մյուս կողմից՝ Մոսկվան ընդունել է Բաքվի խոսքերը մեղավորության ընդունման և ներողություն խնդրելու մասին»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ռուսական գերատեսչության հղումով:
Ռուսական կողմը սպասում է պատասխանատուների հետաքննությանը և պատժին, ինչպես որ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում խոցել էր ռուսական Մի-24 ուղղաթիռը: Ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունը հաստատել էր ՌԴ ՊՆ-ն: Անձնակազմի երկու անդամ զոհվել էր, երրորդը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել էր օդանավակայան: Ռուսաստանի արտգործնախարարությունը դրական էր գնահատել այն փաստը, որ Բաքուն անմիջապես ընդունել է իր մեղքը։