|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվան Ադրբեջանին և Հայաստանին հիշեցնում է նրանց՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար պատասխանատվության մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպին. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը պատասխանատվության մասին՝ կապված Սոչիում, Նյու Պորտում ու Փարիզում նրանց կողմից ստանձնված պարտավորությունների հետ, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ լուծման որոնմանը»,- ասել է նա: