|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` ժամը 13.45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի մյուս երկու անդամներն էին՝ լեյտենանտ Ազատ Սահակյան և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան։ Երեխաների հետ պատկերված տղամարդը խոցված ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանն է: Երկրորդ լուսանկարում լեյտենանտ Ազատ Սահակյանն է:


Լուսանկարները՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Ազատը ֆեյբուքյան իր էջում նոյեմբերի 7-ին տեղադրել է «Վեր կաց եղբայր» կատարումը: