կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 14:45
Քաղաքական

ԵԱՀԿ ներկայացուցիչն ԱԺ-ում հրաժարվեց մեկնաբանել խոցված ուղղաթիռի դեպքը եւ հետեւանքները

ԵԱՀԿ ներկայացուցիչն ԱԺ-ում հրաժարվեց մեկնաբանել խոցված ուղղաթիռի դեպքը եւ հետեւանքները

Այսօր ԱԺ-ում ԵԱՀԿ ներկայացուցիչ Տոդիեն Ստոյեկը, լրագրողների խնդրանքով խոսելով Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի մասին, նշեց, որ զերծ կմնա այդ թեմայով մեկնաբանություններ անելուց, նաեւ հավելեց, որ միայն կարող է հղում տալ Մինսկի խմբի հայտարարությանը:

 

«Մինսկի խումբը փորձ է անում մտնել դեպքի վայր, սակայն դեռ հաջողության չի հասել, բայց շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի կողմերի հետ»,- ասաց նա:


Հարցին, թե, որպես ԵԱՀԿ ներկայացուցիչ, կատարվածը Ժնևյան կոնվենցիայի համատեքստում ինչպե՞ս կգնահատի, ԵԱՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել մոտենալու դեպքի վայրին: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները եւ աշխատակիցները բոլոր հնարավոր քայլերը կանեն` հաջողության հասնելու համար»: