|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հրապարակից բերման է ենթարկվել 20 քաղաքացի։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:
«Նշված քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը) հոդվածով կազմվել է արձանագրություն»,- հայտնեցին Ոստիկանությունից։
Նշենք, որ Ոստիկանությունը զգուշացնում էր, որ հանրահավաքն ապօրինի է և պետք այն դադարեցնել, սակայն քաղաքացիները բերման ենթարկվեցին հանրահավաքի ավարտին:
Հանրահավաքին մասնակցում էին քաղաքական ուժեր, հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում ապաստանած արցախցիներ: Նրանք Պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Արցախի տարածքները հանձնելու պատճառով:
Տեսանյութը՝ Yerkir.am-ի․