կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 11:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր բերման է ենթարկվել 60 քաղաքացի․ ոստիկանապետ

Այսօր 08։30-ի դրությամբ հանրապետությունում կազմվել է 136 արձանագրություն և բերման է ենթարկվել 60 քաղաքացի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը կառավարության նիստում՝ ներկայացնելով արտակարգ դրության ռեժիմի պահպանման պատկերը։

«685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավելի ուղևորով՝ վարորդը ներառյալ, վարորդը զգուշացվել է, իսկ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ ավել նստատեղերով ուղևորներ ունենալու համար կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ»,-ասաց նա։

Ընդհանուր առմամբ՝ ուղևորահոսքը Երևանում կրճատվել է 30 անգամ․ 2019 թ մարտին օրական միջինը 550 հազար ուղևոր ենք ունեցել, որ տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով, երեկվա դրությամբ 18 հազար ուղևոր կար՝ նշեց պարետ Տիգրան Ավինյանը։

Նա հույս հայտնեց, որ եթե այս տեմպը պահպանվի, ազատ տեղաշարժի սահմանափակումները կշարունակվեն 7-օր՝ ինչպես նախապես նշել էին և երկարաձգելու կարիք չի լինի։

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր, որ կորոնավիրուսով հիվանդության թեթև ընթացք ունեցող քաղաքացիներին կառավարությունը մտադիր է հիվանդանոցից տեղափոխել հյուրանոցներ․ պարետն առաջարկեց այն հյուրանոցատերերին, որոնք պատրաստ են քննարկել այս հարցը, կապ հաստատեն իերնց Տուրիզմի կոմիտեի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում․