|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Արցախի Հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի:
Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով:
Արցախի ոստիկանությունը նաև կոչ է անում քաղաքացիներին` զերծ մնալ հասարակական կարգի ցանկացած բնույթի խախտումներ կատարելուց, որոնցով անհամաչափորեն սահմանափակվում են նաև այլոց իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, այլապես ոստիկանության կողմից կխափանվեն նման իրավախախտումները, իսկ կարգազանց անձինք՝ կենթարկվեն պատասխանատվության:
Տեսանյութը՝ Artsakh1.am–ի։