Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 35-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի նրա տունն ու օժանդակ շինությունները։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հայտնաբերվեցին ինքնաշեն երեք ատրճանակ՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, երկու փամփուշտով լիցքավորված մեկնարկային ատրճանակ, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր, որոնցից 4-ը` լիցքավորված ընդհանուր 126 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, ատրճանակի դետալներ, դանակ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հատուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։