Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանության հետհաշվարկը սկսված է, ինչ ռեպրեսիաներ ուզում է անի իշխանությունը, քանի հոգի ուզում է ձերբակալի, ահաբեկի, վախեցնի, իր ֆեյքերին եւ զոմբիլենդին կազմակերպված ձեւով գրոհ կատարի: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այս օրերին ես կոնկրետ իրական օգտատերերից բազմաթիվ սպառնալիքներ եմ ստանում, այդ ամենը ուղարկված է դատախազություն: Հարգելի գլխավոր դատախազ, դրանք ֆեյքեր չեն, իրական մարդիկ են, ովքեր ինձ, իմ հարազատներին եւ ընկերներին մահվան սպառնալիքներ են ուղարկել, հույս ունեմ, որ այս անգամ դուք, հետամուտ կլինեք, որ այդ տականք տեսակները, որոնք սպառնում են իմ երեխային, կրեն քրեական պատասխանատվություն, ոչ մի աղբ անպատիժ չի մնալու»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք ամենօրյա եւ ամենժամյա կապի մեջ են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ եւ ճիշտ է համարում Մարուքյանի այն գրառումը, որ պարտված ղեկավարը իրավունք չունի կառավարելու: