Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 13:29
Իրավական

ՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ՝ անձանց բերման ենթարկելու առնչությամբ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ՝ անձանց բերման ենթարկելու առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը:

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»։

Հիշեցնենք, քիչ առաջ Ազատության հրապարակից բերման են ենթարկվել 17 կուսակցությունների հանրահավաքի մասնակիցները: