Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:
Համավարակի հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ առայսօր գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք: Մեկուսացված է 100, առողջացած՝ 26 քաղաքացի: Առայսօր իրականացվել է 923 թեստավորում:
Իր զեկույցում պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անդրադարձել է բանակում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին եւ հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության ներքո:
Քննարկման արդյունքում խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Նախագահ Հարությունյանը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, համաձայն որոնց առաջիկա օրերին մայրաքաղաքում եւ շրջաններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետեւելու պահանջները, անհրաժեշտության դեպքում կկիրառվեն գործունեության սահմանափակումներ: Կվերանայվեն Շահումյանի շրջանի վարակի օջախ չհամարվող համայնքների բնակիչների ազատ տեղափոխման սահմանափակումները, հանրային վայրերում իրականացվող սանիտարա-հիգիենիկ միջոցառումների պարբերականությունը կավելանա:
Խորհրդակցության ավարտին նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք»։