|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսաստանը Ղարաբաղ կուղարկի խաղաղապահների հետ առնվազն 22 «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ. նշվում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի հրապարակված տեսանյութից:
«Հստակեցնում եմ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռուսական ռազմական զորակազմի տեղափոխման ժամանակացույցը. 11 ինքնաթիռ թռիչքներ է կատարում դեպի նպատակակետեր, 11 ինքնաթիռներ բեռնված են՝ սպասում են մեկնելու», - ասում են կենտրոնի պատասխանատուները՝ աշխատանքի մասին զեկուցելով գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևին:
1.5 րոպե տևողությամբ տեսանյութում Միզինցևը հրահանգում է հստակեցնել ինքնաթիռների թռիչքային գրաֆիկը, ապահովել Իլ -76 ինքնաթիռի երկու խմբերի միաժամանակյա շահագործումը՝ օգտագործելով Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը: