Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ազատվել է զբաղեցրած պարտականույթուններից եւ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից: «ԱԱԾից ես ինքս եմ դուրս գալիս, ինձ պաշտոնանկ չեն անում». այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է վարչապետը նախագահին առաջարկել, որ իրեն պաշտոնանկ անեն։
«Ես երբ նպատակահարմար գտնեմ, հայտարարություն կտարածեմ»,- ասել է նա։ Հավելենք, որ Միքայել Համբարձումյանը պաշտոնավարեց ընդամենը մեկ ամիս:
Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 8-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պաշտոնից ազատվել էր Արգիշտի Քյարամյանը, ով պաշտոնավորեց ընդամենը 4 ամիս: Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին: Ի դեպ, վերջին երկու տարում ԱԱԾ արդեն իսկ 3 տնօրեն է փոխել: 2018-ի մայիսի 10-ին պաշտոնում նշանակվել էր Արթուր Վանեցյանը, որը 2019-ի սեպտեմբերի 16-ին ազատվեց աշխատանքից: 2020 մարտի 19-ին Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց տնօրեն, որը, սակայն, հունիսի 8-ին ազատվեց պաշտոնից: Նրան հաջորդել էր Քյարամյանը:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում նախագահի հրամանագրո՝ պաշտոնից ազատվել էր նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը եւ ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: