կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-05 13:14
Սփյուռք

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սոչիի հայերն աջակցում Արցախին

Արդեն 40 օր ընթացող Արցախյան երկրորդ պատերազմին զուգահեռ՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերն օրհասական պահին իրենց աջակցությունն են ցուցաբերում հայրենիքին։ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում բնակվող հայերն էլ անմասն չեն մնում այդ ամենից՝ Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի և «Ջավախք» միության նախաձեռնությամբ։  Կանայք իրենց պատրաստած քաղցրավենիքների, ինչպես նաեւ ժենգյալով հացի վաճառքից գոյացած գումարն են ուղղում Արցախին, իսկ տղամարդիկ էլ արցախցիների համար անհրաժեշտ պարագաներ են ուղարկում հայրենիք։ Այս ամենից բացի՝ նաեւ դրամական աջակցություն է ցուցաբերվում։

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում։