կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 15:51
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսից մահացել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Արա Ավետիսյանը

Կորոնավիրուսից մահացել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Արա Ավետիսյանը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով 70 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Կարապետի Ավետիսյանը։ Այս մասին տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից։

Արա Ավետիսյանը ծնվել է 1950 թ․ մայիսի 27-ին Երևանում: 1967 թ. ավարտել է Երևանի թիվ 10 դպրոցը, 1972 թ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և նույն թվականին աշխատանքի անցել տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ: 1979թ. պաշտպանել է թեկնածուական, 1994 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1980 թ. նրան շնորհվել է դոցենտի, 2005 թ. պրոֆեսորի կոչում: 2001-2006 թթ․ եղել է ԵՊՀ պրոռեկտոր, 2006-2007թթ․՝ ԵՊՀ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ: 2008 թ-ից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն և ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

Նա հետազոտել է նեյտրոնային աստղերի ընդերքում ջերմաստիճանի բաշխման, դրանց շուրջ մագնիսոլորտի գոյացման և կայունության հարցերը, բաբախիչների կոհերենտ ռադիոճառագայթման ֆիզիկական մեխանիզմները, էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնման մի շարք գործընթացներ՝ մատնանշելով դրանց հնարավոր աստղաֆիզիկական կիրառությունները:

Ա․ Ավետիսյանը հանդիսանում է նաև «Դասական մեխանիկա» բուհական դասագրքի, բուհերում և միջնակարգ դպրոցներում ֆիզիկայի դասավանդման մեթոդներին, արդիական ծրագրերին և դասագրքերի ստեղծմանն առնչվող 30 գիտամեթոդական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների հարցերին և դրանց ծրագրային նորարարությանը նվիրված հոդվածների հեղինակ:

Կորոնավիրուսից մահացել է Արա Ավետիսյանը