կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-28 17:49
Առանց Կատեգորիա

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը

Երևանում այսօր՝ հոկտեմբերի 28–ին, մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը։ Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է։

Նա թոռը՝ Դավիթ Ավետիսյաննը, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պապիկի հետ համատեղ լուսանկար և գրառում արել. «Հավերժ կսիրեմ քեզ, հանգչիր խաղաղությամբ իմ սիրելի պապիկ»։

Հիշեցնենք, որ նրա որդին՝ Վահրամ Ավետիսյանը, վերջերս  կառավարության կողմից առաջադրվել էր ՍԴ դատավորի թեկանծու, սակայն ավելի ուշ հանել էր թեկնածությունը:

Ծնվել է 1951 թվականին Ապարանի շրջանի Զովունի գյուղում։

1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1989 թվականը հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1974 թվականից մինչև 1978 թվականը հանդիսասցել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։

1980 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։

1982 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։

1991 թվականից  մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2008 –2016թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:

1998 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արդարադատության խորհրդի անդամ:

2003 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ դատավորների միության փոխնախագահ:

Ստացել է  իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:

Հեղինակ է 5 մենագրությունների և գիտական 12 հոդվածների:

ՀՀ Նախագահի կողմից Դավիթ Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

2013 թվականի հունիսի 29-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: