Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն լարված է: Հակառակորդի թիրախի տակ են կրկին Ասկերանի վերին ենթաշրջանները` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադեւոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։
«Իրավիճակը այս պահին Հանրապետությունում կայուն լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաեւ աշխատում են մեր եւ հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- նշել է Թադեւոսյանը:
Ինչ վերաբերվում է Մարտակերտի եւ Մարտունու հատվածներին, Թադեւոսյանը հայտնել է, որ Մարտունիում ցերեկային ժամերին օդային տագնապ էր հայտարարվել` երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք:
Նա հայտնել է, որ Բերձորի ուղղությամբ հակառակորդը հրատանի է կիրառել: Մարտունի քաղաքը ռմբակոծվել է, կիրավել է ռազմական ավիացիա: Մարտունու շրջանի Ննգի գյուղի հրետակոծության հետեւանքով 3 կին վիրավորվել է: Կան նաեւ ավերածություններ:
Արցախի ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` մայրաքաղաք Ստեփանակերտում օրվա ընթացքում իրավիճակը նույնպես հանգիստ է եղել: