|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը շեշտում է՝ վերահսկելով Հորմուզի նեղուցը՝ Իրանը վերահսկում է նաև ողջ Մերձավոր Արևելքի ապագան։
«Շատերն են գրում Հորմուզի նեղուցի կարևորության տարբեր բաղադրիչների մասին, բայց դրանցից մեկը կարծես թե դուրս է մնացել ուշադրությունից։
Նեղուցի նկատմամբ իրանական ամբողջական վերահսկողությունը և կառավարումը նշանակում է Իրանի վերահսկողություն ծրագրվող մի քանի միջազգային տրանսպորտային միջանցքների վրա։
Դրանցից մեկը, մասնավորապես, Հնդկաստանը ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին կապող, իսկ այնուհետ դեպի Հունաստան շարունակվող միջազգային տրանսպորտային հանգույցն է, որի ճակատագիրը կախված է Հորմուզի նեղուցում իրավիճակից։
Նեղուցը սեփական վերահսկողության տակ վերցնելով՝ Իրանը նաև փակում է այս ճանապարհով Իսրայելի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը։
Իրականում Հորմուզի նեղուցի վերահսկողությամբ Իրանը ստացել է խիստ կարևոր խաղաքարտ՝ ազդելու, առանց չափազանցության, ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա»,- նշել է իրանագետը։