Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Եվս 20 000 կորոնավիրուսի մահվան դեպքերով Իրանը գերազանցել է Միջին Արևելքի երկրներին՝ գրանցելով ամենաբարձր ցուցանիշը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ Իսլամական հանրապետությունը, որը ինչպես տարածաշրջանի ամենամեծ բռնկման, այնպես էլ մահացության դեպքերի ամենաբարձր թվերն ունի, սկսեց համալսարանական ընդունելության քննություններն ավելի քան 1 միլիոն ուսանողների համար:
Իրանը պատրաստվում է նաև այս ամսվա վերջում շիաների մասսայական հիշատակման արարողություններին:
Տարածաշրջանում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրում բարձրաստիճան քաղաքական գործիչները, առողջապահության պատասխանատուները և կրոնական առաջնորդները ևս վարակից զերծ չեն մնացել:
Վիրուսի դեմ պայքարը 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում խիստ էր: Այդուհանդերձ, միջազգային փորձագետները շարունակում են կասկածել Իրանում գրանցված վարակի դեպքերի թվի շուրջ: Խոսվում է մահվան դեպքերի կրկնակի ավել թվի մասին: Իսկ շնչառական խնդիրներ ունեցող շատ իրանցիներ չեն էլ թեստավորվել: