կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-22 19:21
Քաղաքական

«Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուտշներ, հրթիռ ու կործանիչներ ունենք

«Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուտշներ, հրթիռ ու կործանիչներ ունենք

Ցեղասպան ահաբեկիչ Թուրքիան արդեն լիովին իրեն է ենթարկել Ադրբեջանը, որն իբրև պետություն Ալիևի գլխավորությամբ կորցրել է որևէ  ինքնուրույնություն, ուստի հրաժարվում է հրադադար կնքելու ցանկացած ողջամիտ առաջարկությունից: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է. «Ոճրագործ Թուրքիան ամեն կերպ փորձում է դառնալ բանակցությունների կողմ և լուծել իր նվաճողական խնդիրները՝ հաստատվել Հարավային Կովկասում իբրև թելադրող ուժ, այնտեղից էլ ծավալվել դեպի Եվրոպա և Ասիա, աշխարհի բոլոր ծագեր՝ համթուրքականության խելահեղ ծրագրի մոլուցքով:

Հայաստանը և Արցախը մղում են հայրենական պատերազմ, և մենք 21-րդ դարի Սարդարապատի ճակատամարտին ենք պատրաստ:

«Ժառանգություն» կուսակցությունն  այս պատերազմի ողջ ծանրության, քաղաքական պատասխանատվության անվարան կրողներից է: Բոլորս ընդունենք մեր հայրենի հողի և ազգային գոյի համար մղվող մարտահրավերը, համախմբվենք ամեն ինչ մարտադաշտի համար, ամեն ինչ բանակի համար, ամեն ինչ Հայաստան-Արցախի համար պետականորեն պարզած կարգախոսներով, միասնական բռունքցք դառնանք և հաղթենք այս վերջին ճակատամարտում: Պատրաստ ենք «Ժառանգություն» կուսակցության քաղաքական դրոշը վերածել մարտադրոշի ու այն սրբորեն ծածանել ռազմադաշտի մեզ հատկացված հատվածում: Հայրենի հողը սակարկության ենթակա չէ:

«Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշներ, հրթիռ ու  կործանիչներ ունենք, որոնք դեռ պետք է համախումբ գործի դնենք: Հայրենիքը վտանգի մեջ է, հայրենիքը փրկության կարիք ունի և բոլորս լծվում ենք այդ գործին:  Ի զեն և ի հաղթանակ: Հայոց պետությունն անսասան է և հաղթանակող: