Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սիրելի՛ հայ ժողովուրդ, մեր աստվածընտիր ազգն իր պատմության եւս մեկ գողգոթան է բարձրանում՝ հարություն առնելու իր արժանապատիվ տեսլականով: Հայկազուն քրիստոնյաներիս համար սա լոկ գոյության կամ հողի կռիվ չէ, այլ հոգեբարոյական կյանքի մաքառում։ Այսօր մեր արժանապատիվ զինվորը շատ հաճախ իր անգին կյանքն է սերմանում սրբազան հայրենիքի սահմանին, որպեսզի հայոց կյանքը շարունակվի Մեսրոպատառ լեզվով, Նարեկաշունչ աղոթքներով, Կոմիտասյան երգերով, Սարյանական գույներով եւ մեր Քերթողահոր պատմագրությամբ...
Միածնաէջ Սուրբ Տաճարն հենց մեր անգին ժաղովրդի հավերժության Կնիքն է՝ տրված մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսով։ Մենք այսօր եւս մեկ անգամ խաչվում ենք հանուն հարության, հանուն կյանքի, հանուն Հայոց բարօր կյանքի։ Այստեղ կարծես հարություն եւ հաղթանակ բառերը հոմանիշ լինեն։
Հայ Հերոսների սխրանքները հիացնում է ամբողջ աշխարհին, որովհետեւ իրենց հոգին շաղախված է Տիրոջ օրհնությամբ ու զորակցությամբ, իսկ քաջամարտիկների ամուր բազուկը արդարության վերկանգնումի զենքն է: Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է»,- գրում է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՍԻՈՆ եպիսկոպոս ԱԴԱՄՅԱՆԸ: