Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմենը հայտնել է, որ Փարիզի արվարձաններից մեկում կփակվի ևս մեկ մզկիթ. հայտնում է Euronews–ի թուրքական ծառայությունը։
Դարմենը TF1 հեռուստաընկերութան եթերում հայտարարել է, որ Պանտին արվարձանում գտնվող մզկիթի սոցիալական ցանցի էջը տարածել էր օրեր առաջ Փարիզի Քոնֆլան Սենտ Օնորին արվարձանում գտնվող դպրոցներից մեկի ուսուցչի գլխատման տեսանյութը։ Ֆրանսիացի նախարարը նաև նշել է, որ այդ մզկիթի աշխատողներից մեկի երեխաները մինչև այս ամսվա սկիզբը սովորել են այդ դպրոցում։
Դարմենը նաև հայտարարել է, որ միայն անցած ամիս փակվել է 12, իսկ տարվա սկզբից՝ 73 մզկիթ, հատուկ դպրոց և կազմակերպություն՝ «ծայրահեղ իսլամականության դեմ պայքարի» շրջանակներում։