կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-27 17:50
Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարությունn ուսումնասիրում է Թուրքիայից ապրանքների ներկման սահմանափակման հարցը

Էկոնոմիկայի նախարարությունn ուսումնասիրում է Թուրքիայից ապրանքների ներկման սահմանափակման հարցը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը հարց ուղղեց կառավարությանը այն սննդամթերքների մասին, որոնք ներկրվում են Թուրքիայից: Պատգամավորը կարևոր համարեց արգելել Թուրքիայից սննդամթերքի ներկրումը, հայ զբոսաշրջիկների այցը Թուրքիա:

Հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` հարցը արդիական է դարձել հանրության շրջանում: Հարցի վերաբերյալ կա վարչապետի հանձնարարականը, և դրա շրջանակներում էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ, հայտնաբերում մթերքները, որոնք կարող են սպառնալ ազգային տնտեսությանը՝ որակի ու մրցակցության տեսակետից: Նախարարը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրությունների արդյունքում պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ: 

«Նախնական ուսումնասիրությունների համաձայն` առանձնացրել ենք երկու հանգամանք: Այո, մենք ԱՀԿ անդամ ենք, որի անդամ է նաև Թուրքիան: Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում` Մարակեշի համաձայնագրով, որով, ըստ էության, չի հարաբերվելու Հայաստանի հետ` իբրև ԱՀԿ անդամի, ինչը նշանակում է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի կիրառելու բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը: Հայաստանն ունի գործիքակազմ, որը թույլ է տալիս առանձին ապրանքների մասով ձեռնարկել առանձին գործողություններ: Խնդիրն այն է, որ մեր գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկեր չառաջանան»,- ասաց Արծվիկ Մինասյանը: